s

<html lang=”en”>
<head>
<meta charset=”utf-8″>
<title>infogr.am</title>
<script src=”//ajax.googleapis.com/ajax/libs/jquery/1.8.0/jquery.min.js“></script>
<script src=”/js/json2.min.js“></script>
Advertisements
Հրատարակված՝ Նկարներ-ում | Թողնել մեկնաբանություն

This gallery contains 12 photos.

Պատկերասրահ | Թողնել մեկնաբանություն

Մեղրիի Լեհվազ գյուղում խնդիր է մնում ներհամայնքային ճանապարհների նորոգումը

Մեղրիի Լեհվազ գյուղը տարածաշրջանում միակն է, որտեղ բնակչության թիվը ոչ թե նվազում, այլ աճում է. 0-6 տարեկան երեխաների թիվն այս տարի ավելացել է` հասնելով 62-ի:
Վերջին տարիներին այստեղ մեծածավալ աշխատանքներ են իրականացվել. կառուցվել են դպրոցի նոր շենք, ամբուլատորիա, խմելու եւ ոռոգման ջրի ներքին ու արտաքին ցանցերը: Արդեն երկու տարի է` գյուղում գործում է համակարգչային կենտրոն` ժամանակակից համակարգչային տեխնիկայով: Իսկ վերջին կառույցը Լեհվազում նոր սրճարանն է, որի այցելուները հիմնականում գյուղի երիտասարդներն ու հյուրերն են: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ տրամադրած միջոցներով ներկայումս Լեհվազում ընթացքի մեջ է մանկապարտեզի շենքի հիմնանորոգումը: «Նախատեսված 10 մլն 600 հազար դրամ գումարից կոմբինատն արդեն տրամադրել է 9 մլն-ը, եւ աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, սակայն այստեղ տանիքի նորոգման խնդիր եւս կա, որրի համար անհրաժեշտ գումարներ եւս կգտնենք», – «Արմենպրես»-ին ասաց գյուղապետ Սասուն Զաքարյանը: Լեհվազում խնդիր է նաեւ ներհամայնքային ճանապարհների նորոգումը: Հատկապես գյուղի գերեզմաններ տանող ճանապարհը` մոտ 500 մ, ասֆալտապատման կարիք ունի, քանի որ գտնվելով թեքության վրա` ավազով փոսերի լցման աշխատանքները արդյունք չեն տալիս:
Այս ճանապարհից օգտվում են նաեւ գյուղի ավելի քան 40 տան բնակիչներ: Գյուղապետի հավաստմամբ, առկա խնդիրները ժամանակի ընթացքում լուծում կստանան, երբ սկսի գործել գյուղի վարչական տարածքում գտնվող Լիճքվազ-Թեյի ոսկու կորզման արտադրամասը, որի վերագործարկման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Հրատարակված՝ Առօրյա-ում | Թողնել մեկնաբանություն

Արդյոք Լեհվազում պետք է կառուցել եկեղեցի

Հրատարակված՝ Հարցումներ-ում | Թողնել մեկնաբանություն

Որ գյուղն է ավելի գեղեցիկ

Հրատարակված՝ Հարցումներ-ում | Թողնել մեկնաբանություն

ՄԵՂՐՈՒ ԼԵՀՎԱԶ ԳՅՈՒՂՈՒՄ ՏՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՎԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ

Մեղրու տարածաշրջանի ամենամեծ գյուղն է Լեհվազը: Այստեղ 172 ծուխ կա, ավելի քան 700 բնակիչ: Ի տարբերություն շատ գյուղերի` Լեհվազում արտագաղթ չկա, բնակիչներն իրենց գյուղը թողնելու մտադրություն չունեն, ավելին, ինչպես բնակիչներն են ասում, այստեղ տներն են քչություն անում, նոր տներ կառուցելու կարիք կա: Գյուղապետ Սասուն Զաքարյանը համոզված է, որ գյուղը զարգացման մեծ պոտենցիալ ունի, միայն թե գյուղում նոր տներ կառուցելու անհրաժեշտություն կա. շատերն ամուսնանում են` ստիպված իրենց ծնողների հետ ապրում, իսկ երիտասարդներից շատերն էլ , սեփական տանիք չունենալու պատճառով, ընտանիք չեն
կազմում: Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Առօրյա-ում | Թողնել մեկնաբանություն